Զոհված զինծառայողի մայր Արսինե Սահակյանը, որը մասնակցել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Սև ու սպիտակ» խորագիրը կրող բարեգործական միջոցառմանը, անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին:
«Ու թող շատերին տարօրինակ թվա, և թող խոսեն ու բամբասեն, թող հոխորտան ու հայհոյեն, մեկ է, չեն սպանի ինձ։
Մեկ է, չեն կարող գլխատել այն ԿՅԱՆՔԻՆ, որն ապրում է իմ մեջ, որովհետև հիմա այդ կյանքը ուրիշ է, ավելի ուժեղ է, ավելի զորեղ է, ավելի հպարտ է, քանզի որդուս պարգևն է։
Ու թող ինձ ասեն՝ խենթ է, սգալ չգիտի, սևի փոխարեն սպիտակ է հագնում, լացի փոխարեն ծիծաղում է, մեկ է, ապրելու եմ։
Հիմա ավելին պիտի ապրեմ ու ապրելով կյանքեր փոխեմ, որ հողն էլ ոտքերիս տակ երբեք չզգա ծանրությունս։
Ու թող Աստված օրհնի և իմաստություն տա բոլոր նրանց, ովքեր կքննադատեն ինձ և ինձ պես մայրերին։
Ցավ եմ ապրում հոգով աղքատների համար։ Իսկ հոգով աղքատ լինելն էլ ավելի մեղք է։ Շնորհակալ եմ ընկերներիս, շնորհակալ եմ Աստծուն, որ Ձեզ ունեմ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է որդեկորույս ծնողը:
Նյութի աղբյուր