Այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը մայիսի 9-ին Հանրապետության hրապարակից հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տալիս՝ հրաժարական ներկայացնելու համար, իշխանական թևը վարչապետի աշխատակազմի ղեկավարից ցուցում ստացավ ֆլեշմոբ իրականացնել. դնել Փաշինյանի լուսանկարը ու գրել «Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ:
Մեր պատասխանը Բագրատին»:
Վիրտուալ հրահանգից հետո ՔՊ-ականներն իրենց ֆեյսբուքյան էջերում սկսեցին տարածել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը ու կից գրel՝ պահանջված տողերը:
ArmLur.am -ը, ուսումնասիրելով ՔՊ-ական պատգամավորների ֆեյսբուքյան էջերը, նկատեց, որ իշխանական պատգամավորների մի մասը, այնուամենայնիվ, չի ենթարկվել հրահանգին և Փաշինյանի լուսանկարը չի հրապարակել իր սոցցանցի էջում (խոսքը հիմնականում ֆեյսբուքի մասին է):
71 հոգանոց խմբակցությունց միայն 37 պատգամավորների էջերում գտանք Արայիկ Հարությունյանի հրահանգը:
Եւ այսպես, սկսենք
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից, ով ամեն առիթով փորձում է իր հավատարմությունը ցույց տալ Փաշինյանին, սակայն, չի դրել լուսանկարը:
Ֆլեշմոբին չեն միացել ու Փաշինյանի լուսանկարը չեն տարածել նաև ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Արփի Դավոյանը, Արսեն Թորոսյանը, Սարգիս Խանդանյանը, Արմեն Խաչատրյանը, Վլադիմիր Վարդանյանը, Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Հովիկ Աղազարյանը, Մերի Գալստյանը, Գայանե Եղիազարյանը, որը միայն տեղադրել է Փաշինյանի լուսանկարը՝ առանց ցուցված գրության։
Գործադիրից իջած հրահանգը չեն կատարել նաև Ծովինար Վարդանյանը, Զարուհի Բաթոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը, Հերիքնազ Տիգրանյանը,Խաչատուր Սուքիասյանը, Տրդատ Սարգսյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Էմմա Պալյանը, Արեն Մկրտչյանը, Գագիկ Մելքոնյանը, տավուշեցի պատգամավոր Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հռիփսիմե Հունանյանը, Միքայել Թումասյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սերգեյ Բագրատյանը, Հակոբ Ասլանյանը, Գուրգեն Արսենյանը։
ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանը և նրա ամուսինը՝ պատգամավոր Նարեկ Բաբայանը, որոնք, նշենք, որ առանձնապես ակտիվ չեն սոցցանցերում ու վաղուց հրապարակումներ չեն անում:
Այսպիսով, ՔՊ-ական պատգամավորները՝ թվով 34 հոգի, այդ օրը խուսափել են կատարել Արայիկ Հարությունյանի հրահանգը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նյութի աղբյուր