Հրատապ․ Կրակոցներ Երևանում․ վիրավոր կա

Այսօր՝ հունիսի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր քաղաքացի։ Ժամը 19։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշ 41 փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի թիվ 17 հասցեի դիմաց հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտված հողաթափ, խաչ և կրակված պարկուճ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Նոր Արեշ 41 փողոցի 17 հասցեից, Երևանի 1-03 շտապօգնության թիվ 43 խմբի կողմից, և վիրավորը նշված տան բնակիչ 52-ամյա Արթուր Ա․- ն է։

Պարզվել է, որ ժամը 18։30-ի սահմաններում նշված հասցեի դիմաց Արթուր Ա․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հորեղբոր որդի, նույն տան բնակիչ 46-ամյա Գարիկ Ա․-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած ողորկափող հրազենով 2 կրակոց է արձակել, ինչի պատճառով էլ Արթուր Ա․-ն ձախ ոտքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք։

Մինչ քննիչներն ու փորձաքրեագետը դեպքի վայրում աշխատում էին, ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, թե որտեղ է գտնվում կասկածյալ Գարիկ Ա-ն, ում հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ներկայանում է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ հիմնավոր կասկածով ձերբակալվում է։

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *