ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Վազգենի (սպարապետ Վազգեն Սարգսյան) անշնչացած մարմնի մոտ հռհռացող Քոչարյանի հոգեզավակից այլ բան պետք չէր սպասել։
«Աղետից 3 զոհերի, անտուն մնացածների ու անհետ կորածների ֆոնին Պռոշյան փողոցում սառեցվածը համերգ էր տալիս, անձամբ էր երգում։
Հ.Գ․ Էլ սրբություն մնա՞ց, որ չեն պղծել»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հյուսիսային հատվածում տեղի ունեցած աղետի ֆոնին, որի հետևանքով այս պահի դրությամբ կա առնվազն երեք զոհ, հիմնովին կամ մասամբ ավերվել են ճանապարհներ, կամուրջներ, բնակարաններ, տարատեսակ շինություններ, մարդիկ հայտնվել են ծանր իրավիճակում, Վազգեն Գալստանյանը, որը վարչապետ դառնալու համար հրաժարվել է հոգևորականի իր կարգավիճակից, կառավարական ամառանոցի շրջակայքում իր համակիրների հետ ժամանց է կազմակերպել՝ միացնելով երգեր և դրա տակ շարժումներ կատարելով:
Երկար տարիներ հոգևոր ծառայություն իրականացրած, այժմ քաղաքական գործիչ դարձած Գալստանյանը, հասկանալով, կամ հուշումներով փորձել է շտկել իր կողմից թույլ տրված անարգանքը՝ հիշելով անմեղ զոհերի մասին:
Այնուհետև դրսևորած անպարկեշտ վարքագիծը քողարկելու համար նա անգամ բնական աղետի համար մեղադրել է իշխանությանը՝ մանիպուլացնելով եղելությունը:
Հիշեցնենք, որ բնական աղետի հետևանքով այս պահին հայտնի է երեք զոհի մասին:
Նյութի աղբյուր