Արքեպիսկոպոսից դարձավ «գուտապի հենդո»

Հայտնի դերասան Վահագն Սիմոնյանը (Պոնչը) երգչուհի Շուշան Պետրոսյանին ժամանակին թերևս ճիշտ որակում էր տվել՝ դարձար «գուտապի հենդոն»։

Պոնչի այս հայտնի արտահայտությունը այսօր կարելի է վերագրել նաև «սառեցվածին»։ Թեմի առաջնորդ էր, հոգևորական բարձր աստիճան ուներ, սակայն որոշեց, իսկ ավելի ճիշտ, պարտադրեցին դառնալ քաղաքական ակտիվիստ և դառնալ «գուտապի հենդո»։

Այսօր դժվար է գտնել սթափ մտածող մարդու, որը քաղաքացի Բագրատ Գալստանյանի գործողությունները ադեկվատ կհամարի։ Հոգևորական էր, Աստծո խոսքը մարդկանց փոխանցողներից մեկն էր, սակայն այսօր իր ոչ ադեկվատ գործողություններով ու խոսույթով դարձել է «գուտապի հենդո»։

Դարձել է փողոցային ակտիվիստ, որը սպասարկում է ոչ թե Աստծո սկզբունքները, այլ օտար երկրի աշխարհիկ սպասավորների շահերը, ընդ որում այդ շահերը սպասարկում է ի վնաս սեփական հայրենիքի, թեպետ դեռ հարց է թե որն է «սառեցվածի» հայրենիքը՝ Հայաստանը, թե՞ Պուտինի երազած ԽՍՀՄ-ը։

Շարքային Գալստանյանը ինչպես և կանխատեսվում էր դարձավ քավության նոխազ։ Ընդ որում, նրան այդ կարգավիճակին հասցնողները հենց իրենք են նաև հավակնում դառնալ «քավության նոխազ» ի դեմս Կտրիճ Ներսիսյանի։ Թեպետ նաև դեռ հարց է, որն է ավելի պատվելի՝ դառնալ քավության նոխազ այլ երկրի շահերի համար, թե ընդամենը «բուտապի հենդո» սեփական հայրենիքում։

Մկրտիչ Իսրայելյան

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *