«Երկու օր էլ մի փոք շոգում ենք ու վերադառնում դեպի գարուն»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ նա հայտնել էր, որ հունիսի 7-ից սկսած՝ Սև ծովի շրջաններից ՀՀ-ին է մոտենում հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելու։
Հունիսի 7-ին՝ հյուսիսային շրջաններում, 8-ից 14-ը ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ մեծ մասի շրջաններում, հատկապես՝ գիշերն ու կեսօրից հետո, սպասվում են անձրև ու ամպրոպ, որոշ հատվածներում մեծ է կարկտահարության հավանականությունը։ Առանձին օրերին ՀՀ առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտեսիվ:
Նյութի աղբյուր