Ընդդիմության հանրահավաքի բեմը պետական գույք է՝ յուրացված մասնավոր անձի կողմից (հաղորդում)

Տևական ժամանակ է, ինչ Հանրապետության հրապարակում տեղադրված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքների համար նախատեսված բեմահարթակը։

Մեզ հաջողվել է պարզել, որ բեմը Բագրատ Գալստանյանին տրամադրել է «Հայֆիլմ»-ի նախկին տնօրեն Դավիթ Կարապետյանը։  Վերջինս դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանի ազգականն է, ինչպես նաև հանդիսանում է Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի մտերիմ ընկերը։

Արման Սահակյանը դեռևս 2011 թ. հունիսի 22-ին  նշանակվել էր ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ։ Մեզ հասած հավաստի տեղեկություններով դեռևս 2015 թվականին  «Հայֆիլմ»-ին պատկանող բեմահարթակը, որն այսօր ընդդիմության հանրահավաքների համար  տեղադրված է Հանրապետության հրապարակում, յուրացվել է Դավիթ Կարապետյանի կողմից։

Սույն հրապարակումը ներկայացնում ենք որպես պետական գույքը յուրացնելու մասին հաղորդում հանցագործության մասին և հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը։

Բեմահարթակի լուսանկարը՝ ստորև։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *