Դերասան Հովհաննես Ազոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ կրկին անդրադառնալով հոգևորականի կարգավիճակը սառեցրած, վարչապետ դառնալու հավակնություն ունեցող Վազգեն (Բագրատ) Գալստանյանին:
Ազոյանը հրապարակել է Գալստանյանի և նախին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լուսանկարները՝ նկատելով. «Գալստանյանը, որ սափրվի, կդառնա նախկին դատախազ»:
Նկատենք, որ Ազոյանը պարբերաբար անդրադառնում է Գալստանյանին՝ նրա անձի և գործողությունների վերաբերյալ անելով հեգնական և ծաղրական գրառումներ:
Օրերս լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը Գալստանյանին խնդրել էր մեկնաբանել շարժումը քննադատող դերասան Հովհաննես Ազոյանի գրառումները, մասնավորապես, որ նա Գալստանյանին անվանել էր «Շրջիկ տերտեր-թամադա»։
Գալստանյանը նախ տպավորություն էր ստեղծել, թե չի ճանաչում Ազոյանին, ապա ասել էր․ «Լավ, էլի, սատանաների անունը մի տվեք, սարսափելի բան է։ Նա ո՞վ է»։ Հռիփսիմե Ջեբեջյանին Գալստանյանը խորհուրդ էր տվել. «Հռիփսիմե, գնա բերանդ լվա»։
Ավելի վաղ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել էր, որ սատարում է Գալստանյանին և մասնակցել էր նրա կազմակերպած հավաքին:
Նյութի աղբյուր