Կայծակը հարվածել է Սամարայից Երևան թռչող ինքնաթիռին։
Այս մասին հայտնել են ռուսական տարբեր լրատվամիջոցները։
Սամարայից Երևան ուղևորվող Airbus A319-ը օդ բարձրանալուց հետո է կայծակի հարվածի ենթարկվել: Չնայած կատարվածին՝ օդանավի համակարգերը չեն տուժել, թռիչքը շարունակվել է։
Ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել։ Ուղևորներից և անձնակազմի անդամներից որևէ մեկը չի տուժել։
Նյութի աղբյուր