«Եթե հրապարակային չհերքի սուտը, կդիմեմ պատկան մարմիններին»․ Արմեն Փամբուխչյան․ Լուսանկար

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է հերքել Նաիրի Հոխիկյանի գրառումներից մեկը:

«Բլոգեր կամ չգիտեմ ինչ Նաիրի Հոխիկյանն իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկի տակ գրել է՝ իբրև ես 2020-ի հոկտեմբերին ԱԻՆ փակ մեքենաներով Արցախի առաջնագծից փախցրել եմ դասալիքներին և տեղափոխել Երևան։

Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին, որպեսզի ուսումնասիրության տակ վերցնեն այս տղայի մեղադրանքը և պարզեն իրականությունը։

Հ.Գ.

Ստի և կեղծիքի դեմ պայքարողները ամենամեծ սուտ և կեղծիք տարածողներն են՝ այն ամենը ինչ պետք է իմանալ նրանց մասին»,-գրել է Փամբուխչյանը՝ տեղադրելով մեկնաբանության լուսապատճեները:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *