Հունիսի 12-ի՝ լույս 13-ի գիշերը Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ, կա զոհ։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, 30-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր։ Պարզվել է, որ սպանվածը Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խ.-ն է, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մահացածի մարմնի վրա կա հրազենային մի քանի կրակոցի հետքեր։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Միևնույն ժամանակ «Սպուտնիկ Արմենիա»-ն հայտնում է, որ սպանվածը Արցախի քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից Մհեր Խաչատրյանն է։ Սպանության պատճառը եղել է նրա դիտողությունը՝ երեխաներով լցված փողոցով մենքենան արագ վարելու համար։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ամեն օր կրակոցներ ու աղմկահարույց սպանություններ են տեղի ունեցել Երևանում և Արմավիրի մարզում, մինչդեռ ոստիկանապետերը Երևանի Բաղրամյան փողոցում մասնակցում են բողոքի ակցիաները բռնությամբ ցրելու օպերացիաներին։
Նյութի աղբյուր