«Մենք պատրաստվում ենք թշնամու կողմից հնարավոր հարձակման». Նաիրի Հոխիկյանը հայտնում է, թե ո՞ր ուղղությամբ են սպասում

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Նախիջևանի հետ շփման գծում կան հատվածներ, որտեղ 1990-ականների հաղթական պատերազմի ժամանակ հայկական զորքը խորհրդային վարչական սահմաններից մի քանի հարյուր մետր հետ է շպրտել թշնամուն` ապահովելու Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի բնակչության անվտանգությունը։
Կան հատվածներ, որտեղ ադրբեջանցիներին է հաջողվել առաջ գալ խորհրդային վարչական սահմաններից և թիրախավորել ՀՀ բնակավայրերը։ Օրինակ` Երասխի, Արենիի, Մարտիրոսի և մի շարք այլ վայրերում։

Հիմա բանակցությունների ժամանակ Ադրբեջանը պահանջում է իրեն հանձնել առաջնագծի բարձունքները` հրաժարվելով վերադարձնել որևէ բան։ Կիրանցի և Ոսկեպարի նման։
Ու քանի որ Հայաստանի իշխանությունը և առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը, չունեն պետական, ազգային շահի գիտակցում և ուղղորդվում են բացառապես այս պահի իրենց նյութական ապահովության խնդրով, օգտվում է թշնամին և ստանում այն, ինչ իրեն պետք է։
Դա, ի վերջո, բերում է ամբողջ անվտանգային գոտու փլուզման` իր աղետալի հետևանքներով։

Ես հասկանում եմ, որ սովորական մարդու համար հաճելի է լսել «խաղաղություն» բառը, բայց պետք է հասկանալ, որ խաղաղությունը հենց այնպես չի լինում, իսկ երբ դու ամեն ինչ զիջում ես խաղաղության համար, ստանում ես պատերազմ ավելի վատ պայմաններում և մեծ թվով զոհեր։
Ես չեմ ուզում, որ Նախիջևանի սահմանին ապրող մեր հայրենակիցների երեխաները մահանան թշնամու կրակից։ Այնտեղ ապրող պաշտոնյաներն իրենց ընտանիքների հետ կփախչեն Նիկոլի ամբողջ թիմով հանդերձ, երբ թշնամին անցնի վճռական հարձակման։

Վերջին օրերին Ադրբեջանը և Թուրքիան հաճախ են խոսում Նախիջևանի շփման գծում լարվածության մասին։ Չեմ բացառում, որ դա կարող է Նիկոլի հետ պայմանավորվածությամբ լինել, որ կրկին հարվածի տակ դնեն հայկական բանակը, որ զոհեն նաև Նիկոլին հավատացողների որդիներին ու արդարանան, թե զորքը չի կարող պահել, պիտի զիջենք հանուն խաղաղության։

Ես չեմ ուզում, որ մահանան այսօրվա նիկոլական, բայց ոչինչ չհասկացող ու իրականությունից անտեղյակ հասարակ, սովորական մարդկանց երեխաները, քանի որ նրանք Նիկոլի համար թեպետ ընդամենը գլխաքանակ են, բայց ինձ համար հայ մարդիկ են` թեկուզև հաճախ հիմար և նյութապաշտ։
Ամեն դեպքում, մենք պատրաստվում ենք Նախիջևանի ուղղությամբ թշնամու կողմից հնարավոր հարձակման, նույնիսկ, եթե դա Նիկոլի հետ հերթական պայմանավորվածության մեջ է»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *