Նորագավիթում այսօր վերջին հրաժեշտը տվեցին օրար առաջ կրակոցների հետևանքով սպանված 44-օրյա պատերազմի մասնակից 26-ամյա Մհեր Խաչատրյանին:
«Ահավոր սուգ է մեր թաղամասում: Մհերը հրաշալի անձնավորությոն էր, բարի, ընկերասեր, մեծատառով մարդ: Կատարվածը բոլորիս համար մեծ ողբերգություն է: Չենք հավատում, չենք համակերպվում այս իրողության հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նորգավիթի բնակիչներից մեկը:
Հիշեցնենք Նորագավիթում սպանված 26-ամյա Մհերը տան միակ տղան էր, 44-օրյա պատերազմի մասնակից, ամուսնացած չէր, որ հունիսի 13-ին ր Նորագավիթում կրակոցներ էին հնչել ինչի հետևանքով 26-ամյա Մհեր Խաչատրյանը տեղում մահացել էր:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մահացածի մարմնի վրա հրազենային մի քանի կրակոցի հետքեր են եղել։
Մհեր Խաչատրյանը 2020 թվականին կամավորագրվել և մեկնել էր պատերազմի դաշտ:
Ֆոտոշարք
Նյութի աղբյուր