ԱՄՆ կառավարությունը խստացնում է ՌԴ հանդեպ պատժամիջոցները, հատկապես ֆինանսական ոլորտում: Սա նշանակում է, որ կա մարտահրավեր նաեւ Հայաստանի տնտեսության համար: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունը վերջին երկու տարիներին բավականին տպավորիչ ցուցանիշներ է արձանագրում գերազանցապես այն բանի շնորհիվ, որ ըստ էության դարձել է Ռուսաստանի եւ դրա հանդեպ պատժամիջոցներ կիրառող Արեւմուտքի միջեւ «բուֆերային տնտեսական գոտիներից» մեկը:
Սակայն, պատժամիջոցների խստացումը նշանակում է սեղմման, այսինքն բուֆերի նվազման, սահմանափակման վտանգ, ռիսկ: Օրինակ, դրանցից մեկն ամիսներ առաջ արտահայտվեց նրանով, որ Հայաստանի բանկերը դադարեցրին Միր ռուսական քարտերի սպասարկումը՝ բացառությամբ Հայաստանում գործող ռուսական ՎՏԲ-ի, ինչը զգալիորեն նվազեցրեց Հայաստանի թե բանկային, թե զբոսաշրջային ոլորտի եկամուտները:
Դեռ պարզ չէ, թե պատժամիջոցների նոր խստացումը ինչ մարտահրավեր կարող է պարունակել կոնկրետ Հայաստանի համար, թեեւ հնարավոր է, որ օրերս Հայաստանում անցկացված հայ-ամմերիկյան ռազմավարական երկխոսության նիստի ընթացքում քննարկվել է նաեւ այդ թեման: Ի դեպ, հարկ է ուշադրության արժանացնել հանգամանքին, որ այդ նիստի ընթացքում Երեւանի ու Վաշինգտոնի միջեւ ստորագրվեց մաքսային կառույցների միջեւ տեղեկատվության փոոխանակման մասին համաձայնագիր:
Իսկ սա մի ոլորտ է, որն էապես վերաբերումը է վերը նշախս թեմային: Ըստ այդմ նշանակում է, որ ամերիկյան կողմն այդպիսով ցանկանում է ունենալ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրային փոխանակումների ավելի մեծ ծավալի տեղեկատվություն:
Ինչ որոշումներ են հաջորդելու դրան, ու Երեւանը որքանով է ունակ չեզոքացնել Հայաստանի տնտեսության սահմանափակման հնարավոր ռիսկերը:
Նյութի աղբյուր