StarNews.am-ը ներկայացնում է կյանքից անժամանակ հեռացած հաղորդավարուհի Գայանե Փայտյանի` նախորդ ամիս ֆեյսբուքյան էջում հղած հուզիչ շնորհավորանքը`ամուսնուն.
«Կյանքս, ես քեզ ամեն օրվա 24 ժամերին էլ բարեմաղթում եմ : հիմա միայն կասեմ’ Ծնունդդ շնորհավոր Էդոս, երկար ու առողջ ապրի, որ ես էլ ապրեմ»:
Նշենք, որ StarNews.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն` հաղորդավարուհին վերջին օրերին ծանր առողջական վիճակում է եղել, նա վարակված է եղել Կորոնավիրուսով:
Գայանե Փայտյանն ուներ 2 դուստր: Զույգ աղջիկներին նա նախորդ ամիս էր նախակրթարան ուղեկցել:
Նրան ճանաչողները կփաստեն, թե որքան ոգևորությամբ և երջանկությամբ էր լցվել` աղջիկներին նախակրթարան ճանապարհելիս: