«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր, ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը ռուս ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկի հետ զրույցում ասել է.
«Ղարաբաղը հանձնած ՀՀ իշխանությունը կարծում է, թե ինքը լուծել է ղարաբաղյան խնդիրը:
Բայց ես կարծում եմ, որ նրանք` և’ Հայաստանի, և’ Ադրբեջանի ղեկավարները, պարզապես շատ ավելի բարդացրել են խնդիրը: Նրանք ուղղակի առավել սրել են հարաբերությունները երկու ժողովուրդների միջև»:
Ըստ գեներալ Կարապետյանի` Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել, քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել նոր քաղաքական էլիտա, քանի դեռ չկա պետական կառավարում, քանի դեռ իշխանության չեն եկել մարդիկ, որոնք կրում են այն գաղափարախասությունը ինչը թելադրում է ժողովուրդը:
Նյութի աղբյուր