Անի Սամսոնյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան»-ից

Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։

««Լուսավոր Հայաստան» կուսակցությունում ես իմ թիմի հետ անցել եմ բարդագույն քաղաքական ճանապարհ: Դուք եղել եք իմ կողքին, ես եղել եմ ձեր կողքին: Դուք բոլորդ իմ ընկերներն եք: Բայց ես պետք է ասեմ, որ իմ առաքելությունը կուսակցությունում ավարտված է:

Մայիսի 29-ին դիմել եմ ԼՀԿ Կառավարման խորհրդին իմ լիազորությունները խորհրդում և անդամակցությունս կուսակցությունում դադարեցնելու համար:

Լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ և չեն լինելու:

Քաղաքական գործունեությունս շարունակելու եմ»,- գրել է նա:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *