Հունիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 36-ամյա Զարզանդ Հակոբյանը և հայտնել, որ
Սևաստոպոլյան 24 տան դիմաց իրեն է մոտեցել նույն հասցեի բնակիչ Տաճատ անունով ներկայացած անձը և ավտոմեքենան տեղափոխելու հետ կապված վիճաբանել է իր հետ, ապա իր հասցեին տվել հայհոյանքներ ու ոտքով հարվածել իրեն պատկանող ավտոմեքենային։
Այդ ընթացքում իրենց են մոտեցել իրեն անծանոթ մի քանի անհայտ անձինք ու սկսել են հարվածներ հասցնել իրեն։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Տ. Վարդապետյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր է, իսկ Ա. Վարդապետյանը նրա որդին է։
Նյութի աղբյուր