Անի Քոչար. Ես աղոթում եմ այն կնոջ համար, ով կլինեմ մի 5-6 տարուց

«Ես աղոթում եմ այն կնոջ համար, ով կլինեմ մի 5-6 տարուց: Հուսամ՝ վերջապես լիարժեք երջանիկ, առողջական սուր հարցերը հարթած, վերականգնված, անձնական խնդիրները լուծած և լիովին տրված սիրելի գործին»,-սոցցանցի իր էջում գրել է մոդել, գրքի հեղինակ Անի Քոչարը, որի մուտ լուրջ հիվանդություն են ախտորոշել։

Երկու երեխաների մայրը մանրամասնում է.

«5-6 տարուց որդիս մուտք կգործի չափահաս կյանք, որտեղ որևէ մեկի քմահաճույքից կախված չի լինի նրա ճակատագիրը, դստերս դպրոց ճանապարհելու հուզումնալից պատրաստություններով կլինենք:
Ես աղոթում եմ այդ երջանկաբեր օրերը տեսնելուս, մասնակից լինելուս համար:

Իսկ մինչ այդ մաքառում կյանքի կռվում. մի շարք ճակատներում:

Հագիս ճերմակը հանձնվելու սպիտակ դրոշը չէ, այլ խավար օրերը լուսավորելու խորհրդանշական քայլ:
Հ.Գ. երանի կյանքումս էլ ամեն բան նույնքան սահուն, հեշտ, գեղեցիկ, արագ ու թեթև ստացվեր, որքան այս լուսանկարները, որոնք տրվեցին առանց մեծ ջանք թափելու, առանց հատուկ պատրաստվելու և ոչ էլ կարիք ունեցան մշակման կամ ֆիլտրի»։


Աղբյուր` Panorama.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *