Մոսկվայում փոթորիկ է սկսվել, փողոցում գտնվողները ստիպված կառչել են ծառերից. զոհերի մասին տեղեկություններ կան. տեսանյութ

Մոսկվայում հզոր փոթորիկ է սկսվել: Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանության կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը հայտնել է, որ քաղաքում տորնադոյի առաջացման վտանգ կա:

«Շերեմետևո» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքների ընդունումը: Տրանսպորտային շարժը ևս դադարեցվել է։

Տեղեկություններ կան զոհերի մասին, մեկ մարդ մահացել է ծառի տապալումից։ Շատ վայրերում մարդիկ ստիպված են եղել կառչելի ծառերից, որպեսզի փոթորիկը նրանց չքշի:

«Մոսկվայում փոթորկի հետևանքով տուժել է տասը մարդ, այդ թվում՝ մեկ երեխա»,- հայտնել է ԱԻՆ-ը:
Առավոտյան մայրաքաղաքում ժամանակավորապես փակվել են կենդանաբանական այգին, բոլոր այգիներն ու փառատոնային հրապարակները։

Քաղաքային իշխանությունը հայտարարել է եղանակային վտանգի առավելագույն՝ «նարնջագույն» մակարդակ:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *