Միշտ կհիշեմ քեզ այսպես, հանգչիր խաղաղությամբ… Հրաչ Մուրադյանի կնոջ հրապարակումը. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Հայտնի դարձավ, որ 80 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է է դերասանուի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը: Շատ հայտնիներ հրապարակումներ էին անում իրենց ինստագրամյան էջերում: Նրանց թվին էր պատկանում նաև Հրաչ Մուրադյանի կինը’Անաշեն:

Նա հրապարակել է տարիներ առաջ տված իր հարցազրույցից հատված, որտեղ հիացմունքով է խոսում Վիոլետայի մասին: «Ես քեզ հենց այսպես կհիշեմ, գեղեցիկ, ինտելեկտով, ստեղծարար… Հանգչիր խաղաղությամբ, մեր լեգենդ»,- գրել է Անաշեն’հրապարակելով դերասանուհու լուսանկարը: Հիշեցնենք’Վիոլետա Գևորգյանը ծնվել է Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում։

Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում։ 1966 թվականին հաստատվել են Երևանում, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն։ Վիոլետա Գևորգյանը ստեղծագործական գործունեությունը սկսել է 24 տարեկանում։

20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։


https://mediaroom.am/armenia/society/item/55722-2024-06-21-09-25-06.html

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *