Հունիսի 21-ին առանձնապես ծանր վնասվածք պատճառելու հետևանքով մահվան դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վեդի քաղաքի Կասյան փողոցի շենքերից մեկի բակում դանակահարություն է տեղի ունեցել:
shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ ոստիկանները սահմանազատել են դեպքի վայրը, Վեդիի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ է բերվել իրենց մոտ և գտնվում է վիրահատարանում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատություն տալ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սերոժ Գրիգորյանն է: Պարզվել է նաև, որ ժամը 15:55-ի սահմաններում Վեդի քաղաքի Կասյան փողոցի 26/7 շենքի բակում կենցաղային ու անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Գրիգորյանի և նրա հարևան 71-ամյա Սամվել Խաչատրյանի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել է Ս. Գրիգորյանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Հունիսի 22-ին հիվանդանոցից հայտնել են որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «ծանր մարմնական վնասվածք պատճառելու, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Կասկածյալը, ինչպես նաև ոստիկանների կողմից հայտնաբերված հանցագործության գործիք դանակը ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:
Նյութի աղբյուր