Կյանքից հեռացած դերասանուհի Լալա Մնացականյանը վիճահարույց ժառանգություն է թողել. նրա կյանքն ու աշխատանքը միավորում էին փայլուն տաղանդը և կասկածելի քաղաքական համոզմունքները, ինչը նրան դարձրեց հայկական մշակույթի հակասական դեմքերից մեկը:
Ստեղծագործական ուղի և յուրօրինակ ոճ
Լալա Մնացականյանը հայտնի էր իր յուրահատուկ հումորի զգացումով և բնորոշ խոսքով, ինչը նրան ճանաչելի ու սիրելի դարձրեց հեռուստադիտողների շրջանում։ Նրա դերերը լի էին կենսական էներգիայով և անկեղծությամբ: Դրանք ուրախություն էին պատճառում թատրոնի և կինոյի բազմաթիվ երկրպագուների: Լալան գիտեր, թե ինչպես ստեղծել բեմի և էկրանի վրա երկար ժամանակ հիշվող պատկերներ։
Քաղաքական հայացքներ և հակասական հայտարարություններ
Սակայն նրա քաղաքական գործունեությունն ու հայտարարությունները շատերի մոտ առաջացրել են դժգոհություններ և քննադատություններ։ Լալա Մնացականյանը սատարել է գրեթե բոլոր իշխանություններին՝ հատկապես կարեւորելով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Նրա այս քաղաքական կողմնակալությունը մեկ անգամ չէ, որ վրդովմունքի ալիք է առաջացրել մեր հայրենակիցների շրջանում։
Նրա ամենասկանդալային հայտարարություններից մեկը Սերժ Սարգսյանի օրոք Շուշին «բոմժանոց» անվանելն էր։ Ինչ խոսք, տիկին Լալան սա չէր հանդգնի ասել Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, սակայն Նիկոլ Փաշինյանի օրոք նրա լեզուն բացվել էր: Նա 2020-ին հայ երիտասարդներին եռանդով հրավիրում էր Արցախում նահատակվելու այն ժամանակ, երբ պատերազմի ելքն արդեն պարզ էր, և նա իբրև մտավորական պարտավոր էր գիտակցել դա: Այս դրվագը Վահրամ Սահակյանը ապագայում ներկայացրեց իր «Հայի տականքը» ֆիլմում:
Լալա Մնացականյանը հաճախ է իրեն դրսևորել ինտելեկտուալ համարվողի դիրքերից: Նրա կոշտ և երբեմն անտեղի հայտարարությունները խաթարում էին վստահությունն ու հարգանքը, որ կարող էր վաստակել իր գեղարվեստական տաղանդը: Շատերը կարծում էին, որ նա չի կատարում մտավորականության ներկայացուցչի իր դերը, որն այդքան անհրաժեշտ էր հայ հասարակության մեջ, հատկապես քաղաքական և սոցիալական փոփոխությունների ժամանակաշրջաններում։
Թող Լալա Մնացականյանը հանգչի խաղաղությամբ:
Մարգո Վարդումյան
Նյութի աղբյուր