Այդքան կոտրված Լալային երբեք չէի տեսել, հազիվ ճանաչեցի, լալիս էր. Պետրոսյանը՝ արտիստուհու հետ վերջին հանդիպման մասին

Դերասան Վարդան Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի մահվանը՝ «Ֆեյսբուք»-ի էջում գրառմամբ պատմելով դերասանուհու հետ վերջին հանդիպման մասին:

«Անսպասելի ու ցավալի լուր… Անսահման ցավալի։ Լալան հանկարծ գնաց։ Վերջին անգամ թատրոնում հանդիպեցինք իմ վերջին ներկայացմանը։ Եկավ շնորհավորելու ամուսնու` մեր լավ նկարիչ ընկեր Աշոտ Համբարձումյանի հետ։ Այդքան կոտրված Լալային երբեք չէի տեսել։ Երբեք։ Հազիվ ճանաչեցի։ Գրկախառնվեցինք։ Լալիս էր։ Խոսքով չէր կարողանում շնորհավորել. հա լալիս էր։ Ասաց. «Ապրես, ապրելու հույս ես տալիս։ Կարծում ես, ոտքի կկանգնե՞նք»։ «Իհարկե», ասացի։ Աշոտի հետ էլ գրկախառնվեցինք։ «Ո՞նց ես, ի՞նչ կա չկա»… Գնացին։

Մտքիցս դուրս չէր գալիս։ Երբեք, երբեք այսպես կոտրված չէի տեսել նրան։ Լուրն իմացա, հիշեցի այս դրվագը… Սիրտը չդիմացավ… Ուղղակի չդիմացավ սիրտը… Բարի ճանապարհ, սիրելի Լալա… Աստված հոգիդ լուսավորի։ Աշոտ ջան, համբերություն քեզ…համբերություն` ընտանիքին ու հարազատներին, ընկերներին, բոլորիս…», — գրել է դերասանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։

Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 18։00-20։00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Ինչպես հայտնել են Հայաստանի թատերական գործիչների միությունից, դերասանուհուն վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 24-ին ժամը 11։00-13։00-ն՝ նույն տեղից։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *