Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը․ «Հաճախ եմ մտածում՝ փոքր բաներին արժե՞ կարևորություն տալ, անդրադառնալ։ Հետո մտածում եմ՝ երևի մեր իրավիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ փոքր բաներն անտեսվել են՝ տեղ թողնելով մոլորեցնելու հանրությանը։
Տարբեր հանրային, քաղաքական գործընթացները լավ առիթ են բացահայտելու «քաղաքական գործիչների», որոնք իրենց կշռին անհամապատասխան խոսք են ասում, էլ չասեմ՝ թելադրանքներ հնչեցնում։
Օրվա քաղաքականության մեջ դա ստացել է էդմոնմարուքյանություն անունը։ Դժվար է հիմա ասել՝ Էդմոն Մարուքյանը քաղաքական գործիչ է, թե իշխանության հերթական «ուսապարկ», որի գոյությունը վերջանալու է այս իշխանության հեռացման հետ։ Քանի՞ անգամ է Նիկոլ Փաշինանի հետ ամուսնություն կնքել. իր բոլոր գործողությունները, խոսքը, մշտապես են դրա մասին հուշել, այսօր էլ, մեկ այլ, իբր ընդդիմադիր դաշտում է, իմ կարծիքով իշխանական մեկ այլ հանձնարարությամբ:
Նիկոլի աշխատողից՝ ելած-չելած՝ փորձում էր ինչ-որ բան թելադրել Բագրատ սրբազանի շարժմանը, որին որևէ մասնակցություն ու դերակատարում չունի։
Պարզվում է՝ նա մենակ չէ: Էդմոնմարուքյանություն են անում այլ անձինք ևս, որոնք քաղաքական անցուդարձի մեջ այնքանով, որքանով են, բայց ևս իրենց վերագրում են թելադրողի դեր։ Սրբազանի շարժման մեջ կան մի քանի էդմոնմարուքյան կերպարներ, որոնցից մեկն արդեն հասել է տեղ։
2022 թվականին Աղավնո գյուղի՝ նախապես հայտարարված հանձնումից օրեր առաջ այնտեղ հայտնվեց երիտասարդ՝ պայքարելով հանձնման դեմ։ Աղավնոն ոնց պետք է հանձնվեր՝ հանձնվեց, բացի լայվերից ու հայտարարություններից, այդ տղան այլ բան չարեց։ Այս տարի էլ այդ երիտասարդը հայտնվեց Կիրանցում՝ դարձյալ «պայքարելով» հանձնման դեմ։ Կիրանցից հատվածներ հանձնվեցին, ձևավորվեց շարժում, և քանի որ նա քանի օր Կիրանցում էր, հարցազրույցներ էր տալիս, Բագրատ սրբազանի թիկունքում էր կանգնում, կադրերում երևում, հայտնվեց շարժման մեջ։
Դարձյալ այս ճանապարհին ևս չկարողացավ կայանալ որպես գործունակ ֆիգուր։
Պարզվեց, անգամ ի վիճակի չէ պատասխանել իր անձի հետ կապված՝ վերջին երկու երեք տարվա մեջ միակ հետաքրքիր դրվագին՝ ուր էր կորել հունիսի 12-ին՝ բախումների ժամանակ։ Այս առեղծվածային կերպարը՝ Սուրեն Պետրոսյանը, ոչ մի բացատրություն չտալով թե, առհասարակ, ինքն ով է, ինչ է, ուր էր, էդ բոլորը դրած մի կողմ, Էդմոնի պես փորձում է թելադրել, թե ոնց պետք է լինի ու հնչեցնում է հենց նույնը, ինչ ասում է այս օրերին Էդմոնը:
Բագրատ սրբազանի շարժման առավելությունը բոլոր նախորդ շարժումներից, ընդդիմությունից ու իշխանությունից, ըստ իս, այն է, որ նա բաժանարար գծերը առաջարկում է քանդել, բոլորին հրավիրում է միանալու մեկ նպատակի շուրջ։
Արդյունքում շատերի համար նաև անհասկանալի ու մերժելի մարդիկ են հայտնվում շարժման մեջ։ Բայց որքան էլ դեմ լինեն մարդիկ, դա միևնույն է, տեղավորվում է սրբազանի հայտարարած գծի մեջ։
Դրա համար եմ հարցնում, իսկ արդյո՞ք որևէ մեկը, որ Շարժմանը ոչինչ չի տալիս, պարզվեց չի էլ կարող, իրավունք ունի պարտադրել կարծիք, որը հակասում է շարժման հիմնական ու առաջնորդի հռչակած բարձր գաղափարին՝ բաժանարար գծերի քանդմանը։
Մեկը ասում է՝ երաշխիք տուր, որ նախկիները էլ երբեք չլինեն, մեկը կոչ է անում, որ նախկինները հայտարարեն, որ չեն լինելու, էս մյուսն էլ գրեթե նույնն է ասում, փոքրինչ անհասկանալի ձևակերպմամբ, թե՝ խորհրդարանական ընդդիմությունը պետք է չվերարտադրվի։
Այսի՞նքն, ի՞նչը, որպես ի՞նչ չվերարտադրվի՝ քաղաքագետ երիտասարդից այդպես էլ չենք հասկանում: Նախ, ո՞վ ասել, որ այսպես կոչված՝ նախկիներ են վերարտադրվելու:
Այո, իշխանությունը, Ալենը, Նիկոլը և այլ քպներ: Այսինքն, ընդդիմության մեջ գտնվողը, փոխարենը ասի, թե ամեն բան պետք է անել, որ ՔՊ չվերարտադրվի, խոսում է իշխանության թեզերով:
Էլ չասեմ, որ ինքը, որ որչինչ չի անում, ըստ իրեն, ունի ակնհայտ դրական ազդեցություն, ինչ-որ վեհ գաղափար ունի, որը չի ընդունում սրբազանը, իսկ պառլամենտական ընդդիմությունը, որ ամեն օր բախումների արանքում է, ոստիկանության ու ժողովրդի մեջտեղում է, բանտերում է, ունի բացասական ազդեցություն, էնքան, որ պարտադիր պետք է նրանց դեմ պայքարել, իշխանությանը թողա՞ծ:
Պառլամենտական ընդիմադիրներին կարելի է քննադատել, ինչ-որ դեպքերում չհասկանալ, բայց կոնկրետ այս շարժման մեջ դժվար թե մեկը, եթե սրբազանին դնենք մի կողմ, ավելին է անում, քան իրենք։ Իսկ երիտասարդ գործչի արածը, գուցե կա, բայց դրա մասին ո՛չ ինքն է կարողանում բացատրել, ո՛չ որևէ այլ մեկը:
Նույնը Էդմոնն է ասում:
Լավ, իսկ ո՞րն է էդմոնմարուքյանների ասածն ու ուզածը, բացի հանձնարարություն կատարելուց.
դատելով պահվածքից՝ հետևյալն է՝ եթե մենք չենք կարողանում կայանալ որպես լուրջ գործիչ, ուրեմն թող մնա Նիկոլը։ Թող մնա, թող քաղաքացիների վրա նռնակներ նետի, Էրդողանի պահանջով Պաղեստին ճանաչի, Ալիևի պահանջով Տիգրանաշեն հանձնի, որովհետև եթե իմ ուզածով չեք անում, մնացածը ջհանդամը։
Գոնե ձայնները կտրեին, այս՝ առանց իրենց էլ մոլորեցրած ժողովրդին ավել չմոլորեցնեին․ բայց ոչ, իրենք իրենց ցանկությունները ներկայացնում են որպես բացարձակ ճշմարտություն՝ անիմաստ թեզեր դաշտ նետելով:
Ի միջիայլոց, ինչպես Փաշինյանը։
Սա, իմ կարծիքով, հենց իշխանության հանձնարարությունն է՝ էդմոնմարուքյանություն։ Մարդիկ, որ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, հաճախ է լինում ու նաև այդպես ազնիվ է, որ մի խոշոր քաղաքական միավորի են հարում, գնում, մի օր էլ, գուցե, կայանում են․ բայց սենց մտնել դաշտ ու սկսել իշխանության երազանքների նարատիվները գցել, ցավոք, այլ կարծիքի տեղ չեն թողնում:
Անկեղծ ասած՝ լավ է, որ ջրերը պարզվում են, հլը տըեսնենք դրանից էլ քանի հոգի կա»։
Աղբյուրը` Սևակ Հակոբյան