Ինչու են մարդիկ տհաճ… Կան այնպիսիք, ովքեր նյարդայանցնում են միայն իրենց տեսքով ու ձայնով: Պատճառները շատ են.. օրինակ, առաջին վատ տպավորությունը: Ենթադրենք, դուք տվյալ մարդուն ենթագիտակցաբար նմանեցրել եք մեկին, ում չեք սիրում:
Կամ պատահում է նաև, որ դիմացինի մեջ տեսնում ենք մեր սեփական թերությունների արտացոլանքը: Հատկապես, եթե վաղուց ուզում եք ազատվել սեփական վարքի որոշ առանձնահատկություններից, ու նմանատիպը նկատում եք որևէ մեկի մոտ, անբարյացակամությունը մեծանում է:
Այժմ կպատմենք, թե ինչպիսի մարդկանց հետ չի կարելի շփվել: Նրանք գողանում են ձեր երջանկությունը:
—Եթե ուզում եք լինել հաջողակ և հասնել ձեր նպատակներին, դադարեք շփվել կամ էլ նվազագույնի հասցրեք շփումը որոշ կարգի մարդկանց հետ, —ասում է վարպետ Վլադիսլավը՝ շուա-շամանիզնի ալթայան մեթոդոլոգիայի հիմնադիրը:
Ինչպես ճանաչել նրանց: Շատ հեշտ: Եթե ընկերներից, բարեկամներից հաճախ եք լսում «Քեզ մոտ չի ստացվի», «Իզուր մի փորձիր», «Մի գնա, անիմաստ է»… Ուրեմն իմացեք, որ ձեր կողքին այնպիսի մարդիկ են, ովքեր ձեզ հետ են քաշում: Նրանք կարող են կոտրել ինչ-որ բան անելու ձեր ցանկությունը, արժեզրկել ձեր ձգտումներն ու ջանքերը:
Նրանք սովորաբար այն մարդիկ են, ովքեր ոչ մի բանի չեն հասել կյանքում: Նրանք չեն սիրում դուրս գալ հարմարավետության զոնայից, ու ձեր փոփոխությունները վախեցնում են նրանց:
Անգամ եթե ուժեղ մարդ եք, նման շրջապատում գտնվելը վաղ թե ուշ կազդի ձեզ վրա: Քանի որ նրանց նպատակն է ձեզ նույն «ճահճի» մեջ թողնելը, որտեղ էլ նաև իրենք են գտնվում:
Կարևոր է, որ հետևեք ձեր վիճակին նման մարդկանց շփվելու ընթացքում և դրանից հետո: Պատահում է, որ հոգում մնում է տհաճ նստվածք, կամ էլ ինչ-որ բան անելու ցանկությունը աստիճանաբար վերանում է: Դրանք են այն տագնապալի ահազանգերը, որոնց պիտի ուշադրություն դարձնեք:
Եվ հիշեք, անհնարին ոչինչ չկա. կարևորը՝ ձեր ցանկությունն է, իսկ ովքեր ձեզ հետ են քաշում՝ թույլ չտալով առաջ շարժվել, բացառեք ձեր կյանքից:
Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը