Ռաֆայել Առաքելյանը դեպքից րոպեներ առաջ վիճաբանել է հղի կնոջ հետ․ նոր մանրամասներ

Կրասնոդարի առևտրի կենտրոններից մեկի ավտոկայանատեղիի երրորդ հարկից դուրս եկած BMW-ի վարորդը ողբերգությունից առաջ վիճաբանել է հղի կնոջ հետ և կարող էր դիտավորյալ բախվել պատին, գրում է Shot-ը։

Նշվում է, որ 37-ամյա Ռաֆայել Առաքելյանը դեպքից րոպեներ առաջ վիճաբանել է հղի կնոջ՝ Եկատերինայի հետ։ Դրանից հետո նրանք մեքենայով անցել են Gallery առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիով։

Ինչ-որ պահի Առաքելյանը բարձր արագություն է հավաքել և մեքենան մխրճվել է կայանատեղիի պատի մեջ. տղամարդը չի փորձել արգելակել դրա դիմաց, ինչի մասին է վկայում արգելակման տարածության հետքերի բացակայությունը։ Արդյունքում մեքենան ճեղքել է բետոնե պատն ու 10 մետր բարձրությունից ցած թռել։

Առաքելյանը, նրա հղի կինը և 10-ամյա որդին մահացել են.։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *