Հունիսի 25-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 41-րդ կմ-ին իրար էին բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ:
«Օպելի» վարորդը՝ 36-ամյա Էդգար Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունիսի 26-ին ժամը 2-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութի աղբյուր