Իրանի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչմանը։
Պատասխանելով ճանաչման վերաբերյալ հարցին՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին նշել է․
«Ողջունում ենք Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքներին աջակցելու աշխարհի երկրների դիրքորոշումն ու գործողությունները»:
Հիշեցնենք՝ հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստին պետությունը։
Նյութի աղբյուր