Կկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների թիվը

Շրջանառվող նախագիծը անդրադառնում է 3 ախտաբանական վիճակների, որոնք վերաբերում են ինչպես հոգեկան առողջությանը, այնպես էլ նյարդաբանական խնդիրներին։

Վերականգնվելու են մինչև 2019 թվականը գործող կարգավորումները։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զորակոչիկների թիվը զորակոչից-զորակոչ ավելացել է։

Եթե 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում նշված ախտորոշմամբ ոչ պիտանի է ճանաչվել 188 զորակոչիկ, ապա 2022 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում թիվը կազմել 321։ 2023 թվականի ամառային զորակոչի ընթացքում ներկայացվել է ավելի քան 1400 ՄՌՏ հետազոտության տվյալ, որոնցից 737-ի դեպքում զորակոչիկները ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար։

2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում՝ ներկայացվել է ավելի քան 1000 հետազոտության տվյալ, որի արդյունքում 220 զորակոչիկ արդեն իսկ ճանաչվել է ոչ պիտանի և ազատվել է պարտադիր զինվորական ծառայության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *