«Արդեն 7 օր է․․․ մեզ համար օրը հաջորդ օրվա չի փոխվում»․ Լալա Մնացականյանի ամուսինը՝ Աշոտ Համբարձումյանը, ֆեյսբուքյան իր էջում անչափ հուզիչ գրառում է կատարել

Լալա Մնացականյանի ամուսինը՝ Աշոտ Համբարձումյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ․․․
Արդեն 7 օր է․․․

մեզ համար օրը հաջորդ օրվա չի փոխվում․․․Թանկագին ընկերներ, բարեկամներ ու հարազատներ, Լալայի երկրպագուներ, խորապես շնորհակալ ենք, որ այս ծանր օրերին մեր կողքին էիք․ կիսեցիք մեր ծանր վիշտը։ Իմ և դստերս՝ Մանեի անունից ընդունեք մեր խորին շնորհակալությունը։

Սիրելիներս, ֆիզիկապես անհնար է առանձին-առանձին պատասխանել Ձեր նամակներին, զանգերին, ցավակցական, մխիթարական խոսքերին ու ջերմ մաղթանքներին։ Դուք մեզ ուժ տվեցիք դիմանալու մեր այս մեծ վշտին և ծանր կորստին․․․

ԱՍՏՎԱԾ թող Ձեզ և Ձեր ընտանիքների առողջություն, սեր սփռի և կարոտ պահի նման կորուստներից, մենք էլ կփորձենք մեր մնացած կյանքով ու աղոթքներով վառ պահել մեր և Ձեր Լալայի հավերժ հիշատակը։ ԱՍՏԾՈ լույսերի մեջ լինի նրա հոգին․․․ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅԻՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ․․․
Խոնարհաբար շնորհակալ ենք՝ Աշոտ, Մանե Համբարձումյաններ․․․»։

May be an image of 1 person, towel and ocean

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *