Ադրբեջանի նախագահ Ալիեւը հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելն է: Միաժամանակ, Ալիեւը հայտարարել է, որ հնարավոր է համաձայնության գալ հիմնական սկզբոունքների շուրջ՝ առաջիկա ամիսների ընթացքում, եւ նախաստորագրել այդ սկզբունքները, հետո շարունակել աշխատել տեքստի վրա:
Սա ըստ էության հնարավոր է գնահատել Բաքվի անուղղակի, կամ նույնիսկ ուղիղ առաջարկ՝ գնալ որեւէ փաստաթղթի նախաստորագրման: Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հիմնական սկզբունքները համաձայնեցված են, մնում է դրանք ներառել փաստաթղթի տեքստում, այսինքն վերածել տեքստի: Ալիեւը սակայն խոսում է այն մասին, որ, դեռ կա սկզբունքների շուրջ անելիք աշխատանք, այն էլ առաջիկա ամիսների կտրվածքով, միաժամանակ առաջարկելով նախաստոր
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը մեկնելով Բաքու հայտարարել էր, որ խաղաղության ուղղությամբ քայլեր անելու ժամանակն է, նշելով, որ Երեւանը պատրաստ է խիզախ որոշումների: Ինչ որ որոշում էլ Վաշինգտոնն ակնկալում է Բաքվից, եւ ահա, Ալիեւի հայտարարությունն ըստ ամենայնի այդ ակնկալիքը «արդարացնելու» Ադրբեջանի քայլն է:
Այսինքն Ալիեւը որպես տարբերակ առաջարկում է հիմնական սկզբունքների շուրջ համաձայնություն եւ նախաստորագրում, միաժամանակ կրկնելով, որ պայմանագրի տեքստ կստորագրի, երբ Հայաստանը փոխի Սահմանադրությունը: Ավելորդ է ասել թերեւս, որ Ալիեւի «թիրախը» Հայաստանի Սահմանադրոության մեջ հղումն է Անկախության հռչակագրին, որտեղ կա 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը:
Բայց, արդյո՞ք նախաստորագրման տարբերակը բավարար է այն նպատակների համատեքստում, որ ունի Վաշինգտոնը եւ որի մասին բարձրաձայնել է Ջեյմս Օ Բրայանը՝ կառուցել Կենտրոնական Ասիա Միջերկրական ծով առեւտրային միջանցք: Հնարավոր է իհարկե, որ Վաշինգտոնին կարող է դա գոհացնել իբրեւ մեկ այլ առաջ, ինչը միեւնույն ժամանակ հնարավոր կլինի որպես Բայդենի վարչակազմի արտաքին կապիտալ օգտագործել նաեւ ԱՄՆ նախագահի նոյեմբերյան ընտրությանը: Այլ կերպ ասած, Ադրբեջանը կանի քայլ դեպի Վաշինգտոն, միաժամանակ կանգնած մնալով իր պայմանների «վրա»:
Նյութի աղբյուր