Լողավազանները լցվելու են վարդի թերթիկներով․ Մեծ փառատոն Գյումրիում՝ Ռուբեն Վարդանյանի կողմից վերականգնված այգում

Այս տարի Գյումրիում Վարդավառն այլ կերպ է տոնվելու ։ Այն բավականին մեծ շուքով, բազմաբովանդակ ծրագրերով հագեցած՝ տոնվելու է  բարերար Ռուբեն Վարդանյանի ջանքերով բարեկարգված Բարեկամության զբոսայգում։

Անցյալ տարիներին Վարդանանց հրապարակից էր տոնը մեկնարկում, այս տարի կազմակերպիչները՝  Զբոսաշրջության եւ քաղաքաշինության բարեգործական հիմնադրամը (TUF), ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն եւ Գյումրու համայնքապետարանը, որոշել են հուլիսի 6-ին և 7-ին  տոնը վերածել երկօրյա փառատոնի։

Ինչպես կազմակերպիչներն են նշում, այսկերպ փորձելու են բացահայտել Վարդավառի ավանդական սովորույթները:
 Ինչ է սպասվում այդ օրերին հյուրերին եւ գյումրեցիներին, փորձել ենք պարզել : Ինչպես փառատոնի անունն է հուշում, «վարդավառ» բառը ծագել է վարդ (ջուր) և վառ (լվանալ) բառերից, անվան խորհուրդը պահելու համար հուլիսի 6-ին Բարեկամության զբոսայգու լողավազանները լցվելու են վարդի թերթիկներով , որպեսզի  պատրաստ լինեն  հաջորդ օրվա ջրախաղին:

«Վարդավառի ժամանակ մեզ հետ է լինելու արվեստագիտության թեկնածու դոցենտ Արաքս Մարգարյանը, ով ներկայացնելու է Վարդավառի տոնակատարության իմաստը, հին եւ նոր խորհրդաբանությունը, ծեսերն ու ավանդույթները։ Փառատոնը ավելի ազգագրական ու ժամանցային դարձնելու համար մեզ է միանալու Հրայրք ազգային ավանդական պարի խումբը։ 

KUMKUMA-ն Գյումրու ամենակոլորիտային ռեստորաններից մեկը, հուլիսի 7-ին պատրաստելու է ավանդական, ազգային ուտեստներ, որի պատրաստմանը կարող եք մասնացել նաև դուք: 
Օրը կամփոփենք ակտիվ ու ռիթմիկ երաժշտությամբ Stavros Sounds-ի հետ մեկտեղ: Եւ գործելու է անվճար երկկողմ ուղևորափոխադրում Երևանից Գյումրի

Երկու օրերի ընթացքում ունենալու ենք բազմաթիվ հետաքրքիր զոնաներ ՝ այդ օրն ավելի բազմազան դարձնելու համար։ Նկարչությունից սկսված մինչև հայկական խմբապարեր, հին ավանդական խաղեր և նույնիսկ ուտեստների պատրաստում… »,- տեղեկացնում է Friendship Park in Gyumri / Գյումրիի Բարեկամության այգու պաշտոնական էջը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b666c45992328e3680d02cdfb7c7bbd7?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR25bJyKEas5j1rZUFp7tb2bm4CRsdYis5mIhlj44XXqmGvLUBN7B13qQAE_aem_GhQiwqviqZiRNUUXFSFAIQ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *