Կանաչ լոբին համարվում է ամենահամեղ բանջարեղեններից մեկը, որը նաև շատ օգտակար է և վիտամիններով հարուստ։ Էներգետիկ արժեքը 100 գրամում Կալորիականություն – 25 կկալ Սպիտակուցներ – 2.5 գր Ճարպեր – 0.3 գր Ածխաջրեր – 3 գր Այրվածքային մնացորդ – 0.7 գր Ջուր – 90 գր։
Կանաչ լոբին հարուստ է բջջանյութով, սպիտակուցով, ածխաջրերով, կալիումով, կալցիումով, մագնիումով, երկաթով, ֆոլաթթվով, վիտամիններ A, C, E-ով:
Լոբու մեջ շատ են նաև B խմբի վիտամինները: Կանաչ լոբին ունի միզամուղ հատկություն, մաքրում է երիկամները, միզուղիները, շատ լավ է հոդացավերի ժամանակ, քանի որ կարգավորում է օրգանիզմից աղերի դուրս գալը: Դիետոլոգները հավաստիացնում են, որ օրական 100-150 գր. լոբի օգտագործելու դեպքում արդեն 2-3 շաբաթ հետո օրգանիզմում նկատվում է խոլեստերինի մակարդակի էական իջեցում: Սննդի ոլորտի գիտնականները պարզել են, որ մարդը պետք է մեկ տարվա ընթացքում օգտագործի 15-20կգ լոբազգիների մթերքներ` առողջության պահպանման համար: Լոբու ևս մեկ օգտակար հատկությունն էլ այն է, որ այն սնում է մեր օրգանիզմը սպիտակուցներով` առանց ճարպերի ուղեկցության: Սա լոբուն դարձնում է անփոխարինելի դիետիկ և բուսակերային սնունդ:
Լոբազգիները վստահորեն կարելի է դիտարկել որպես մթերքներ, որոնք ունեն բուժիչ ազդեցություն: Ապացուծված է նրանց արդյունավետությունը ստամոքսաղիքային տրակտի, սիրտանոթային, երիկամների և լիարդի հիվանդությունների կանխարգելման գործում: Լոբազգիներն իդեալական տարբերակում պետք է կազմեն մեր սննդակարգի ոչ պակաս քան 8-10%: Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտի և անոթների վրա, լավացնում է արյան կազմը, բարձրացնում հեմոգլոբինի մակարդակը, օգտակար է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, սրտի ռիթմի խանգարման դեպքում։
Օգտակար է կանաչ լոբին դիաբետիկներին։ Կանաչ լոբին օժտված է շաքարի մակարդակն իջեցնելու հատկությամբ։ Մասնագետները խորհուրդ են տալիս խմել խաշած լոբու ջուրը, այն հրաշալի ազդեցություն է թողնում այն մարդկանց օրգանիզմի վրա, ովքեր ունեն դիաբետ։ Եվս մեկ անգամ հորդորում ենք, ցանկացած տեսակի ինքնաբուժությամբ զբաղվելուց առաջ, անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ։
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/L8ax-KG6N8Op?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR3b59UHpgTHzP3XixfAbVE41CVLCFkdrfUj2WlQH_MGowdWo3NH29sKEmI_aem_6pL0LANo2Nr9t7u0Yx7lZA