Armlur.am-ը գրում է․
«Համացանցում հայտնվել է լուսանկար ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի Վանաձոր կատարած այցից, որտեղ ակնհայտ երևում է ԱԺ նախագահի ձեռքի նոր դաջվածքը։
Դաջվածքը նման է ֆենիկսի, որը․ ինչպես հայտնի է, մի քանի հին ժողովուրդների դիցաբանության մեջ ինքն իրեն այրելու և կրկին կենդանանալու հատկությամբ օժտված առասպելական թռչուն է։
Ազգային Ժողովի նախագահի օգնական Մովսես Հարությունյանից մեկնաբանություն խնդրեցինք, թե երբ, որտեղ, ինչ նպատակով է դաջվածքը արել Ալեն Սիմոնյանը, խնդրեցինք մեկնաբանել նաև, թե ինչից է ոգեշնչվել ԱԺ նախագահը։
«Դաջվածքը նոր չէ, իսկ մնացած հարցերն Ալեն Սիմոնյանի անձնական կյանքին վերաբերող հարցեր են և իր քաղաքական գործունեությանը չեն վերաբերում»,- հարցերին ի պատասխան՝ ասաց ԱԺ նախագահի օգնականը։
Սակայն Ալեն Սիմոնյանի սոցիալական ցանցերի էջերը ուսումնասիրելիս նկատում ենք, որ 2022, 2021 թվականի նկարներում ԱԺ նախագահի դաջվածքը չկա»։
Նյութի աղբյուր