Մայրն իր 5 անչափահաս երեխաների հետ անհետ կորել է․ համայնքից նոր մանրամասներ են հայտնում

34-ամյա Նվարդ Բարսեղյանը 2018 թվականի բնակվում էր Աշոցք համայնքի Մեծ Սեպասար գյուղում՝ իր 5 անչափահաս երեխաների հետ, սոցիալապես անապահով ընտանիք էին։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեցին Աշոցքի համայնքապետարանից` խոսելով երեխաների հետ անհետ կորած կնոջ մասին։

Կինն անասնապահական ֆերմայում էր աշխատում, բնակվում էր ֆերմայի տրամադրած տանը։ 5 երեխաներից ավագը առաջին, իսկ մյուս 4-ը՝ 2-րդ քաղաքացիական ամուսնության ժամանակ են ծնվել։ Երեխաներից մեծը 11 տարեկան է, երկվորյակները 2015 թվականին են ծնվել, մյուսները՝ 6 և 3 տարեկան են։

«Համայնքում չգիտեն, թե որտեղ է գնացել Նվարդը։ Սոցիալական աշխատողը փորձել է կապվել հետը, սակայն հեռախոսն անհասանելի է եղել։ Տուն այց են կատարել, սակայն այնտեղ չի եղել, արձանագրություն է կազմվել։ Երբ այց ենք կատարել, տանը միայն ինքն էր լինում՝ երեխաների հետ»,-հայտնեցին համայնքապետարանից՝ հավելելով, որ շուրջ 20 օր է՝ նրանից լուր չունեն։

Նշում են՝ երեխաներին շատ լավ է խնամել։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *