Ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց. 4-ամյա աղջիկը մահացել է. երեխաներից մեկը սանավիացիայով հասցվել է Երևան

Հուլիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 22:00-ի սահմաններւոմ «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 9-ամյա Մարիաննա Խ.-ն, 4-ամյա Լուիզա Խ.-ն, իսկ արդեն այսօր՝ հուլիսի 6-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն թունավորմամբ» իրենց մոտ են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 11-ամյա էլեն Խ.-ն, 31-ամյա Անի Խ.-ն, 6-ամյա Ռամելա Խ.-ն, նորածին Անի Խ.-ն և 34-ամյա Գրիգոր Խ.-ն:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Ա. Պողոսյանը իրենց տանը հիվանդանոց տեղափոխվածների հետ ընթրիքի ժամանակ կերել է երշիկեղեն և մսեղեն, որից հետո նրանց ինքնազգացողությունները վատացել են, ինչի պատճառով էլ տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ 4-ամյա Լուիզա Խ.-ն, գիտակցության չգալով, հանկարծամահ է եղել:

Արդեն տանը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են սննդամթերքներից կտորներ, որոնք քննիչի կողմից վերցվել են՝ որպես նմուշներ՝ հետագա փորձաքննության համար:

Աղբյուրի տեղեկություններով՝ թունավորված երեխաներից մեկին անմիջապես տեղափոխել են Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց՝ ՀՀ սանավիացիայով:

Տեղում ծանր վիճակում գտնվող երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել «Մուրացան» մանկական հիվանդանոցի բժիշկների շնորհիվ:

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *