Աղն անվանում են «սպիտակ մահ», սակայն դեռ Պլինիոս Ավագն է ասել, որ այն լավագույն դեղամիջոցն է տարբեր հիվանդությունների դեպքում:
Պարզվում է աղի և ջրի ընդունումը հավասարակշռեցման բերելու դեպքում կարելի է ոչ միայն կանխել շատ հիվանդությունների առաջացումը, այլև ազատվել արդեն իսկ ի հայտ եկածներից: Պարզապես հարկավոր է 2 լիտր ջրին ավելացնել կես թեյի գդալ աղ և ընդունել օրվա ընթացքում: Այս լուծույթը կօգնի երկար տարիներ պահպանել առողջությունը: Առհասարակ՝ աղն օժտված է մի շարք օգտակար հատկություններով, որոնք հաճախ անտեսվում են: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Աղի օգտակար հատկությունները
1. Աղը կանխում է օրգանիզմի ջրազրկումը և կարգավորում է բջիջները ողողող ջրի քանակը:
2. Նվազեցնում է օրգանիզմի թթվայնության մակարդակը, ինչի շնորհիվ պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից ու երիկամների հիվանդություններից:
3. Օգնում է ասթմայի նոպաների ժամանակ: Պարզապես հարկավոր է 2 բաժակ ջուր խմել և լեզվի վրա աղի մի քանի հատիկ դնել:
4. Պաշտպանում է սթրեսներից ու դեպրեսիաներից, նպաստում է սերոտոնինի (երջանկության հորմոն) և մելատոնինի (քնի հորմոն) արտադրմանը: Ի դեպ՝ սերոտոինի ցածր մակարդակի դեպքում հնարավոր չէ ունենալ դրական ինքնագնահատական:
5. Ջրի հետ համադրելու դեպքում աղն օգնում է հաղթահարել քաղցկեղը՝ բարելավելով բջիջները թթվածնով հագեցնելու գործընթացը:
6. Կարգավորում է արյան ճնշումը: Աղի պակասը նպաստում է արյան գերճնշման առաջացմանը, քանի որ առանց աղի ջուրը չի մնում օրգանիզմում և անոթները սկսում են սեղմվել՝ քիչ քանակությամբ արյան շրջանառությունն ապահովելու համար: Արյան ճնշումը կարգավորելու համար հարկավոր է խմել 2 բաժակ ջուր և լեզվի վրա աղի մի քանի հատիկ դնել:
7. Աղն օգտակար է շաքարային դիաբետից տառապողների համար, քանի որ ջրի հետ համադրելու դեպքում նվազեցնում է աչքերի անոթների ախտահարման հավանականությունը:
8. Աղը պատասխանատու է մկանների տոնուսի համար և հենց սա է պատճառը, որ էնուրեզի առաջացման հիմնական պատճառներից մեկը համարվում է օրգանիզմում աղի պակասը:
9. Այս տարրն ակտիվորեն մասնակցում է մարսողության և գլխուղեղից նյարդային իմպուլսների հաղորդման գործընթացներին:
10. Աղը մեղմում է չոր հազը և դուրս է բերում ավելորդ լորձը թոքերից:
11. Որոշ մասնագետներ համարում են, որ օստեոպորոզն առաջանում է օրգանիզմում աղի և ջրի պակասի հետևանքով:
12. Աղն ուժեղացնում է սեռական ցանկությունը:
13. Կանխում է կրկնակզակի առաջացումը: Աղի պակասի հետանքով թքագեղձերը սկսում են շատ արդյունավետ կերպով աշխատել, իսկ դրանց արյուն մատակարարող անոթները լայնանում են: Աստիճանաբար խոնավությունը սկսում է կուտակվել կզակի հատվածում՝ առաջացնելով կրկնակզակ:
14. Կանխում է երակների վարկոզ լայնացումն ու անոթային «աստղիկների» առաջացումը:
Գիտնականները նշում են, որ տաք կլիմայական պայմաններում սպորտով զբաղվելու դեպքում հարկավոր է չմոռանալ բավարար քանակությամբ աղ օգտագործելու մասին: Առանց աղի օրգանիզմը ջրազրկվում է և սկսում է հեղուկ կուտակել: Հենց սա է պատճառը, որ առաջանում են այտույցներ, զարգանում է արյան գերճնշում ու սրտի ասթմա:
Նյութի աղբյուրը՝ ukrreal.info