Հնդկաստանի Բիհար նահանգի բնակիչը կծել է իրեն խայթած օձին, այս մասին գրում է India Today-ը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ։ Շինարար Սանտոշ Լոհարը քնած է եղել, երբ նրա վրա օձ է հարձակվել։
«Տղամարդը երկաթե ձողով բռնել է օձին, երեք անգամ կծել նրան, ինչի հետևանքով սողունը սատկել է»,- նշվում է հրապարակման մեջ։
Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց․ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի ուշ Լոհարն իր արարքն այսպես է բացատրել․ «Իմ գյուղում համոզմունք կա, որ եթե օձը կծում է քեզ, դու պետք է մի քանի անգամ կծես նրան, որպեսզի չեզոքացնես թույնը»։
Նյութի աղբյուր