ԱՆ-ից մանրամասներ են հայտնում երեխայի մահվան մասին

Գորիս քաղաքում 7-հոգանոց ընտանիքի բոլոր անդամները թունավորումով տեղափոխվել են բժշկական կենտրոններ, նրանից մեկը ԲԿ է ընդունվել «կլինիկական մահ» ախտորոշմամբ, Iravaban.net-ի հետ զրույցում հայտնում է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Դեպքը հուլիսի 5-ին է տեղի ունեցել, 7 հոգանոց ընտանիք է` 5 երեխա, հայրը և մայրը։

«Նրանցից մեկը` 4-ամյա փոքրիկը, արդեն «կլինիկական մահ» ախտորոշմամբ է հիվանդանոց ընդունվել, 9-ամյա երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան` «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Վերջինիս առողջական վիճակում արդեն դրական դինամիկա կա։

Մյուս երեխաները շարունակում են բուժում ստանալ «Գորիս» ԲԿ-ում։ Հայրն արդեն դուրս է գրվել, մայրն էլ վաղը դուրս կգրվի»,- նշել է Ծատրյանը։

Նախնական տվյալներով` սննդային թունավորում է եղել, սննդի մնացորդներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *