Համացանցում Ինեկոբանկի որոշ հաճախորդներ գրառումներ են արել՝ բողոքելով Ինեկոբանկի աշխատանքից: Հեռուստահաղորդավար Անի Զաքարյանը գրել է, որ բանկն իր քարտից գումար է «գողացել»:
«Մի քանի օր առաջ եմ վիճել աշխատակիցներից մեկի հետ՝ քարտիցս գումար «գողանալու» համար ու հրաժարվել իրենցից,- գրել է նա:
Անի Զաքարյանն այս մեկնաբանությունը թողել է հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Հարությունյանի հետևյալ գրառման տակ.
«Տեսնես կգա՞ մի օր, որ Inecobank-ը չքայքայի իր հաճախորդների նյարդերը»:
Tert.am-ը կապվել է Անի Զաքարյանի հետ, նա ասել է, որ դեպքի հետ կապված այլ մանրամասներ չի ցանկանում հաղորդել, ամեն ինչ ասված է գրառման մեջ:
Նյութի աղբյուր