Տեսագրություն․ Աջափնյակի դատարանի բակի կրակոցները․ ինչպե՞ս են փորձում կյանքից զրկել «Շենգավիթի Սահակ»-ին

ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել Աջափնյակի դատարանի բակում «Շենգավիթի Սահակ» անունով հայտնի Սահակ Վարդանյանի վրա կրակելու տեսաձայնագրությունը, թե ինչպես է նա դատարանից դուրս գալիս եւ ինչպես են փորձում նրան սպանել:

2023 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14:55-ի սահմաններում, Ռաֆայել Փալանջյանը Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի 40 հասցեում գտնվող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքի ավտոկայանատեղում ապօրինի կերպով կրած, ինքնաշեն եղանակով ձևափոխված «Байкал-442» մոդելի, հրազեն հանդիսացող ատրճանակի գործադրմամբ փորձել էր ապօրինաբար կյանքից զրկել Սահակ Յուրիկի Վարդանյանին, սակայն իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել:

Իսկ ով էր Սահակ Յուրիկի Վարդանյանը

Վերջինս վերոնշյալ օրը դատարան էր գնացել իրեն վերաբերող գործի քննությանը մասնակցելու համար։ Ըստ այդ գործի՝ Վարդանյանը մեղադրվում է սպանության փորձ պարտակելու մեջ, նրա հետ մեղադրյալի աթոռին է նաև սպանության սպառնալիք հնչեցնելու և սպանության փորձի մեջ մեղադրվող Արմեն Մանուկյանն ու ևս մեկ անձ՝ Արթուր Դավթյանը, որը մեղադրվում է սպանության փորձ պարտակելու մեջ։

Սահակ Վարդանյանը հայտնի է «Շենգավիթի Սահակ» անունով։ Բացի այս արարքից՝ Վարդանյանը 2018 թվականին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել նաև ապօրինի զենք կրելու համար։

Ըստ նախաքննական մարմնի՝ նրան սպանել ցանկացող մեղադրյալ Ռաֆայել Փալանջյանի կալանքի ժամկետն առաջիկայում լրանում է, տեսնենք, թե ինչ կսպասվի նրան:

Քնար Մանուկյան

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *