Աննա Հակոբյան, դու մի խոնարհվի հերոսածին մայրերի առաջ, ուղղակի հեռու մնա մեզանից. Զոհված զինծառայողի մայր

Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին. 

«Աննա հակոբյան դու մի խոնարհվի հերոսածին մայրերի առաջ, ուղղակի հեռու մնա մեզանից, հանգիստ թող մեզ քո «սև ու սպիտակ» փարթիներով,  քո «վաչիկ հրաչիկ» երգ ու պարով, քո կարմիր դիպլոմ հանձնելու արարողությամբ։

Կամ արա ոնց կուզես, ինչ կուզես, բայց ոչ ի ցույց աշխարհի:

Հերոս ծնած մայրերին մի բաժանի սև ու սպիտակի: Ես չեմ ուզում ոչ մեկ քննադատի ոչ մի հերոսածին մոր: Անկախ քաղաքական հայացքների՝ հեռու մնա մեզանից, թող մեզ մեր ցավի հետ․

Մեր տղեքը մարտնչելուց, պայքարելուց առանձնապես թքած են ունեցել քաղաքական ուժերի վրա, իրենց առաջ մի նպատակ են ունեցել, որ պայքարեն սմ, մմ հողի համար, որ չզիճեն թշնամուն: Թողեք հանգիստ մեզ հերոսածին ծնողներին, մի բաժանեք սև ու սպիտակի»։

Աղբյուր` Panorama.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *