Մերձմոսկովյան շրջանում ինքնաթիռ է կործանվել

Մերձմոսկովյան շրջանի Կոլոմենսկի շրջանում կործանվել է «Սուխոյ Սուպերջեթ 100» ինքնաթիռը։ Օդանավում եղել է անձնակազմի 3 անդամ, որոնք բոլորը զոհվել են։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նախքան կործանվելը ինքնաթիռը երկնքում է գտնվել մեկ ժամից ավելի։ Ավիավթարը տեղի է ունեցել, երբ պլանային վերանորոգումից հետո ինքնաթիռը փորձնական թռիչք էր կատարում։

Օպերատիվ ծառայություններում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ 2014 թվականին արտադրված ինքնաթիռը պատկանում էր «Գազպրոմ»-ին։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *