Հուլիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Քասախ գյուղի Արաբկիր փողոցում արնանման հետքեր կան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները ոչ տեսանելի վայրում հայտնաբերել են վիրավոր ու անօգնական քաղաքացու։ Տեղում իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահող դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ բժշկական պարագաներ, օգնություն ցուցաբերել վիրավորներին:
Վիրավորը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 21։00-ի սահմաններում Քասախ գյուղի նշված փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ անհայտ անձը սուր կտրող, ծակող առարկայով հարվածել է Երևանի բնակիչ 33-ամյա Տրդատ Մ․-ին, ով «ձախ ազդրի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ շտապօգնության թիվ 23 խմբի կողմից տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանության մասնակիցների կամ մասնակցի ինքնությունը ճշտելու նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղությամբ։
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:
Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում
Նյութի աղբյուր