Երեկ ներքին գործերի նախարաությունն անակնկալ կերպով հայտարարել է ուժեղացված ծառայություն, եւ իրավապահները գործընթաց են սկսել Կենտրոն վարչական շրջանում: Արդյունքում, երեկ համացանցում հրապարակվեց տեսանյութ, թե ինչեպես են մի խումբ երիտասարդների ոստիկաննության տարբեր ստորաբաժանումներ բերման ենթարկում:
Արդյուքում, ArmLur.am-ը դիմեց Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայություն՝ հասկանալու համար, թե ինչու են ոստիկանները Կենտրոն վարչական շրջանում ուժեղացված ծառայություն իրականացնում, ի պատասխան մեր հարցադրուների՝ ՆԳՆ լրատվական բաժնից հայտնեցին, որ ՀՀ-ում պարբերաբար Ներքին գործերի նախարարության
ոստիկանության տարբեր ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնում եւ երեկ ժամը 20:30-ից մինչեւ կեսգիշերը Կենտրոն վարչական շրջանում իրականացվել է ուժեղացված ծառայություն, ինչի արդյունքում ստուգման են ենթարկվել 350 մեքենա, 26 անձ բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, հայտնաբերվել են թմրանյութի օգտագործման 7 դեպք, հայտնաբերվել է գողության քրեական վարույթով հետախուզվող 1 անձ, 5 սառը զենք, 2 գազային ատրճանակ, 1 կեղծ վարորդական իրավունք։
Նյութի աղբյուր