ԼՂ-ն լուծարելուց հետո 100 հազար դոլար արժողությամբ մեքենան նվիրաբերել են մեծահարուստի, որը Երևանում 10 անշարժ գույք ունի

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Արցախէներգո» ՓԲ ընկերությանը պատկանող 2017թ. արտադրության Lexus LX 570 մակնիշի մեքենան ընկերության տնօրեն Արտյոմ Հարությունի Կյուրեղյանը նվիրաբերվել է «Ջի Էմ հոլդինգ» ՍՊ ընկերությանը, որի 45 տոկոս բաժնեմասի սեփականատերը և տնօրենը Արսեն Միքայելի Սեյրանյանն է:

Նկատենք, որ վերոնշյալ մեքենայի շուկայական արժեքը 90-100 հազար դոլար է։

Սակայն ավելի ուշագրավ է, որ մոտ 100 հազար դոլար արժողությամբ մեքենան երջանիկ պատահականությամբ նվիրաբերվել է մի մարդու (Արսեն Միքայելի Սեյրանյան), որը միայն Երևանում 10 անշարժ գույք ունի սեփականության իրավունքով։

Ի դեպ, մեքենան այժմ շահագործվում է 333 OD 33 համարանիշով:

Ստորև ներկայացված են Արսեն Միքայելի Սեյրանյանին Երևանում պատկանող 10 անշարժ գույքերի հասցեները։

Երևան, Կենտրոն Մաշտոցի պողոտա 33/1 շենք, 20 բնակարան,
Երևան, Կենտրոն Մաշտոցի պողոտա 33/1 շենք, 7 ավտոկայանատեղի,
Երևան, Կենտրոն Մ. Մաշտոցի պողոտա 31/3,
Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 15 շենք, 121 բնակարան,
Մարզ Արարատ, համայնք Մասիս, գյուղ Ռանչպար,
Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 15 շենք, 123 բնակարան,
Մարզ Արարատ, համայնք Մասիս, գյուղ Ռանչպար,
Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց 35/3
Երևան, Կենտրոն, Մաշտոցի պողոտա 33/1 շենք, 8 ավտոկայանատեղի
Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 15 շենք, 122 բնակարան
Ի դեպ, Արսեն Սեյրանյանը մասնակցություն ունի 4 առևտրային կազմակերպությունում՝

«Վիտալի Գրիգորյանց» բարեգործական ՀԴՄ,
«Բիլիվ ինվեստ գրուպ» ՍՊԸ,
«Ջի Էմ հոլդինգ» ՍՊԸ,
«Ֆ և Զ սերվիզ» ՍՊԸ:
Հատկանշական է, որ ԼՂ-ն լուծարելուց հետո տեղի է ունեցել պետական միջոցների յուրացում, ընդ որում՝ այնպիսի մարդկանց կողմից, որոնք աստղաբաշխական թվերի ունեցվածք ունեն։ Մինչդեռ Ղարաբաղից բնի տեղահանված շարքային քաղաքացիներն առ այսօր ունեն կեցավայրի խնդիր, և ՀՀ կառավարությունն է պետական բյուջեի հաշվին հոգում վերջիններիս կարիքները:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *