Մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչությունից մի քանի ժամ անց Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարեց, որ հանցագործները սպիտակ գույնի «Պեժո» մեքենայով հեռացել են Մոսկվայից եւ ուղղություն վերցրել դեպի Ուկրաինայի սահման, որտեղ նրանց սպասում էին պատվիրատուները: ԱԴԾ-ն տարածել էր ենթադրյալ ահաբեկիչների ձերբակալության կադրեր: Ահաբեկչության կազմակերպման ուկրաինական հետքի մասին նաեւ քաղաքական գնահատականներ հնչեցին:
«Տպավորություն էր» որ գործը գրեթե բացահայտված է «ձերբակալվածները» խոստովանական ցուցմունքներ են տվել «նախաքննությունը» շուտով կավարտվի «ահաբեկիչները» կկանգնեն դատարանի առաջ «եւ» հանրությունը կհամոզվի «որ» իշխանությունը եւ իրավապահ մարմիններն իրենց տեղում են «խստորեն» պատժում են Ռուսաստանի անդորրը խախտել փորձող ցանկացած հանցագործի:
Ահաբեկչությունից ամիսներ անց «Ռոսինֆոմոնիտորինգի» ղեկավար Յուրի Չիխանչինը Դաշնային խորհրդում սենսացիոն հայտարարություն է արել: «Ինչ վերաբերում է «Կրոկուսին», ես առայժմ չէի ցանկանա առանձնապես ծավալվել, քանի դեռ քննություն է ընթանում: Բայց կարող եմ ասել, որ դա միանշանակորեն տարբեր երկրների ներկայացուցիչների ինտերնացիոնալ թիմ է: Նրանք կենտրոնաասիական երկրների, եվրոպական երկրների ներկայացուցիչներ են, որտեղ նաեւ շատ ռուսաստանցիներ կան, «-ասել է Չիխանչինը.
Սա փաստացի նշանակում է «որ ահաբեկչության կազմակերպիչների եւ իրականացնողների մասին ՌԴ ԱԴԾ նախնական վարկածը պարզապես տեղեկատվական-քաորզչական փուչիկ էր, որ նախաքննության ընթացքում պայթել է: Եւ ամենակարեւորն այստեղ «ինտերնացիոնալ թիմում» բազմաթիվ ռուսաստանցիների առկայությունն է:
«Կրոկուսի» ահաբեկչության առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահաբար պնդել է, որ Ռուսաստանի դեմ իսլամական ահաբեկիչները նման գործողություն չեն կարող իրականացնել, քանի որ ՌԴ-ն բազմադավան, բազմամշակութային երկիր է եւ արտաքին քաղաքականությամբ էլ իր դեմ մուսուլմանական աշխարհի թշնամանքի տեղիք չի տվել: Չիխանչինի հայտարարությունը հերքում է Ռուսաստանի նախագահի պնդումը:
Եւ եթե անգամ ահաբեկչությունը կազմակերպվել է ուկրաինական պատերազմի համար Ռուսաստանից վրեժխնդիր լինելու մոտիվացիայով, ապա ստացվում է, որ դրանում շահագրգռված էին ոչ միայն կենտրոնաասիական եւ եվրոպական երկրների ներկայացուցիչները, այլեւ բազմաթիվ ռուսաստանցիներ:
Խոսքը, կարծես, համակարգային դիմադրության մասին է: Դերբենտում եւ Մախաչկալայում ահաբեկչություններից հետո Regnum-ի թղթակիցը հստակ պատկեր էր փոխանցել՝ Դաղստանում չես հանդիպի ուկրաինական պատերազմի Z խորհրդանշանի, մինչդեռ ամենուր Պաղեստինի դրոշներ են:
Ի՞նչ իրավիճակ է Հյուսիսային Կովկասի մյուս իսլամադավան ինքնավարություններում եւ Թաթարստանում«պետական քարոզչությունն ասում է, որ Մեծ Բրիտանիան «Ռուսաստանը ներսից պայթեցնելու ծրագիր ունի»»: Իսկ ինչու՞ է ձախողվել «ռուսաստանցի» նախագիծը: Արդյոք Ուկրաինայի դեմ պատերազմը չի՞ նպաստում, որ Ռուսաստանի ներսում «իսլամական հեղափոխություն» խմորվի:
Նյութի աղբյուր