«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ որդին` Մաքսիմուս Արզաքանցյանը, զորացրվել է Հայոց բանակից․
«Հպարտ եմ, որ նա երկու տարի պատվով, արժանապատվությամբ ու նվիրումով ծառայեց մեր հայրենիքին։ Հայաստանի զինված ուժերում ծառայող բոլոր զինվորներին և նորակոչիկներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, առողջություն և բարի վերադարձ։
Երախտագիտությունս եմ հայտնում բանակի հրամանատարական կազմին, ովքեր իրենց փորձառությունն ու գիտելիքները փոխանցում են մեր զինվորներին` նպաստելով բանակի հզորացմանն ու կայացմանը։
Մենք մեզ ապահով և պաշտպանված ենք զգում ձեր շնորհիվ: Հավերժ փառք հայոց բանակին և հայ զինվորին»,- գրել նա։
Աղբյուրը` Տիգրան Արզաքանցյան