Ադրբեջանում նոր սկանդա՞լ է հասունանում. ի՞նչ հնչեղ հայտարարություն է արել երկրի բարձրաստիճան պաշտոնյան

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությանն առընթեր սպառողական շուկայի հակամենաշնորհային վերահսկողության պետական ծառայության ղեկավար Մամեդ Աբբասբեյլին ամպագոռգոռ ու հնչեղ հայտարարություն է արել:

Բանն այն է, որ նման սենսացիաներ Ադրբեջանի տեղեկատվական տարածքը վաղուց չի տեսել, մամուլում նման լուրեր չեն հայտնվել տարիներ շարունակ:

Երկրի Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր սպառողական շուկայի հակամենաշնորհային վերահսկողության պետական ծառայության ղեկավար Մամեդ Աբբասբեյլին հրապարակայնորեն ասել է, թե Ադրբեջանում ավելի քան 30 բնական մենաշնորհ կա։ Իսկ այդ մենաշնորհների առկայությունը, ըստ բարձրաստիճան պաշտոնյայի, սպառնալիք է Ադրբեջանի տնտեսության համար։

Մեծ հաշվով, պետական խոշոր և, դատելով պաշտոնական վիճակագրությունից, անշահավետ մոնոպոլիաների առկայությունը Ադրբեջանում վաղուց արդեն վաղուց տանջված, խոշտանգված, բայց միևնույն ժամանակ արդի թեմա է։ Այդ մասին, սակայն, բարձրաձայն խոսելը Ադրբեջանում համարվում է անպարկեշտ, հատկապես՝ մամուլում տարածքումը և հատկապես՝ մենաշնորհների դեմ պայքարի պատասխանատու պաշտոնյայի շուրթերից, որն ինքն է զբաղվում տվյալ ոլորտով:

Ադրբեջանում առկա հարյուրավոր խնդիրների մասին տասնամյակներով չի խոսվում. վաղուց հայտնի է, որ երկրում մամուլի ազատության խիստ սահմանափակումներ կան: Նույն իրավիճակում է նաև խոսքի ազատությունը և դա առավել քան վերաբերվում է բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց ամենայն խստությամբ պատվիրված է՝ տեսածի մասին չխոսել, չբարձրաձայնել, լռել:

Որևէ խնդրի մասին խոսելու նպատակով երկրի իշխանություններն օգտագործում են վարչապետի գրասենյակը կամ խորհրդարանի պալատը։ Դա էլ արվում է հատուկ մտածված, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե իշխանությունները մտահոգ են խնդիրներով և իրենք են խոսում իրենց «բացերի» մասին: Մինչ օրս երբևէ չեն հնչել դժգոհություններ ադրբեջանական պետական այնպիսի ընկերությունների գոյությունից, ինչպիսիք են AZAL-ը կամ Azeriqaz-ը: Բայց Աբբասբեյլին խախտել է այս ավանդույթը:

Վերջինս, սակայն, կարևոր վերապահում է արել՝ նշելով. «Բայց բնական մենաշնորհների սուբյեկտների թվում կան պետականության սոցիալական և հասարակական շահերը պաշտպանող կառույցներ»։ Այս աբսուրդային հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջ բերում: Կարելի է միայն կռահել, թե ինչ նկատի ունի Աբբասբեյլին «պետության սոցիալական և հասարակական շահեր» հասկացության տակ։ Սա, ամենայն հավանականությամբ, նոր բան է քաղաքական տնտեսության մեջ, և առավել ևս՝ սոցիոլոգիայում։

Այնուամենայնիվ, ենթադրենք, որ որոշ բնական մենաշնորհներ ծառայում են «ադրբեջանական պետության հասարակական և սոցիալական շահերին», այս դեպքում ինչո՞ւ գոռալ մենաշնորհային կազմակերպությունների գոյության մասին, որոնք առողջ շուկայական տնտեսության տեսանկյունից բացարձակ չարիք են։ Իսկ եթե այն բնական մենաշնորհները, որ պետք է կարգավորի Քաղծառայությունը, լավն են, ապա ինչո՞ւ է նա նման մենաշնորհները սպառնալիք անվանում։

Բայց Աբբասբեյլիի հայտարարության մեջ ամենաուշագրավը նրա մտահոգությունն է «պետությանը չպատկանող բնական մենաշնորհների մասին»: Եթե այդպիսիք կաներկրում, ապա ինչո՞ւ է պետությունը՝ ի դեմս մենաշնորհների դեմ պայքարի պատասխանատու Աբբասբեյլիի, թույլ տվել դրանց հայտնվել։ Եթե դրանք ի հայտ են եկել բնական ճանապարհով, ինչպես, օրինակ, մոլախոտը կամ վայրի հաղարջը, ապա ի՞նչ է արել Սպառողական շուկայի հակամենաշնորհային վերահսկողության պետական ծառայությունը շուկան զավթածների դեմ պայքարում։

Տխուր է նաև այն, որ Աբբասբեյլին արդարացնում է պետական մենաշնորհը հանրային ծառայությունների ոլորտում, ինչը հանգեցնում է քաղաքային ծառայությունների և ենթակառուցվածքների անկմանը:

Պաշտոնյայի աղմկահարույց հայտարարությունից դեռ շատ անպատասխան հարցեր կան։ Այն մասին, թե, օրինակ, տնտեսության ո՞ր ոլորտներն էին ընդգրկում այս մենաշնորհները։, կատարվե՞լ է քննություն, և արդյոք գլխավոր դատախազությունը ներգրավվե՞լ է շուկազավթիչների և տնտեսության մեջ գերիշխող դիրք գրաված կազմակերպությունների դեմ պայքարում, ի՞նչ խոչընդոտների հանդիպեցին Աբբասբեյլիին և նրա ծառայությունը, որոնք հարկադրել են հանրությանը բացահայտել մենաշնորհների, այսինքն՝ կեղտոտ լվացքի դեմ պայքարը։

Անհասկանալի է նաև այն, թե նմանօրինակ հայտարարությունից չխերշելու պարագայում, ինչո՞ւ մենաշնորհատերերի անուններ չեն հնչում: Գուցե պատճառն այն է, որ ինչ-որ մեկը խանգարում է այս պայքարին և հովանավորո՞ւմ մենաշնորհները կամ, գուցե, այդ մենաշնորհները պատկանում են իշխանական ընտանիքներին, հովանավորվում հենց Ալիևներից կամ պաշտպանվում վերնախավի կողմից:

Այստեղ ևս հարցից հարց է ծագում, օրինակ, թե ի՞նչ են անում վարչապետն ու նախարարների կաբինետը մրցակցությունը պաշտպանելու և մենաշնորհային շահույթի դեմ պայքարելու համար։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *